05/10/2024 17:18
Սիրիան ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և արդեն անդամակցության հայտ է ներկայացրել, հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։
«Շատ շահագրգռված ենք ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում: Գրավոր հայտ ենք ուղարկել կազմակերպությանն անդամակցելու համար»,- ասել է նա։
2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի ու Չինաստանի հիմնած կազմակերպությանն 2011 թվականին միացավ Հարավային Աֆրիկան, 2024-ին` Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եթովպիան: Այս տարի ԲՐԻԿՍ-ը նախագահում է Ռուսաստանը, կազմակերպության գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։