07/10/2024 17:35
Արմեն Գրիգորյանը Գերմանիայի դեսպանի հետ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակն է քննարկել
ՀՀ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:
ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ տիկին Բուշը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր»: