07/10/2024 15:27
Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Ֆրանսիա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 11-14-ը կգործուղվի Ֆրանսիա (Դիժոն). որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կմասնակցի Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։
Պապոյանի՝ Ֆրանսիա գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և 2024 թվականի հոկտեմբերի 13-14-ի գիշերավարձի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ հոկտեմբերի 11-13-ի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: