07/10/2024 21:03
ՀՀ չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» մասին հայտարարություններին
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արտգործնախարար Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: