07/10/2024 17:08
«Երկիրը կազմակերպելու պարագայում հնարավորություն ունենք ոչ միայն դիմադրելու, այլև մեր կորցրած տարածքները հետ բերելու»․ Վահրամ Բալայան
«Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն՝ մտածում են՝ եթե հնարավորինս մեղմ վերաբերմունք են ցույց տալիս Ադրբեջանին, Ադրբեջանն ավելի կբարիանա։ Մինչդեռ իրականում այդպես չէ»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
«Հայաստանի իշխանությունները կարծում են, որ անընդհատ խոսելով խաղաղության մասին, զիջումներ անելով, խաղաղությունն ավելի են մոտեցնում։ Մինչդեռ ես վստահաբար ասում եմ, որ այսպիսով պատերազմն ավելի են մոտեցնում։ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում։ Մյուս կողմից, նրանց մոտ տպավորություն է ձրավորված, որ մենք շատ խեղճ վիճակում ենք, և ինչ պայման դնեն, պիտի կատարենք։
Ես վստահ եմ, որ երկիրը կազմակերպելու պարագայում մենք հնարավորություն ունենք ոչ միայն դիմադրելու, այլև մեր կորցրած տարածքները հետ բերելու։ Այս զիջողական քաղաքականությունը, ցավոք, լավ տեղ չի տանում»,- ընդգծել է Վահրամ Բալայանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում