07/10/2024 14:54
Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում․ Զախարովա
Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի՝ հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկությունը, իսկ դրանից առաջ էլ՝ այդ պղտոր ջուրը խառնելը։ Այս փորձերն առաջին անգամ չեն տեղի ունենում», -հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն ընդհանուր ապակայունացումը, որն արդեն տեսանելի է աշխարհի տարբեր կետերում, չտարածվի ընդհանուր տարածաշրջանում։