07/10/2024 22:28
Չեխիայի դատարանները չեն կարողանում նիստեր անցկացնել․ վարչական աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Չեխիայի դատարանների վարչական աշխատակիցները եռօրյա գործադուլ են անում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։
ČTK գործակալության հաղորդմամբ՝ գործադուլի պատճառով դատարանները ստիպված են եղել հետաձգել բազմաթիվ գործերով դատական նիստերը։
Նշվում է նաև, որ Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը արդարացի է համարել գործադուլ հայտարարածների բարձրացրած պահանջը ու հայտարարել է, որ երկրի իշխանությունները արդեն որոշման նախագիծ են մշակել, որը պետք է որ բավարարի գործադուլավորների պահանջները։