07/10/2024 12:25
«Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 4-ին «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողության փորձը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել հինգ տղամարդիկ, որոնցից չորսը՝ Երևանի, մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: