07/10/2024 14:26
Վլադիմիր Պուտինը երեկոյան կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Հոկտեմբերի 7-ին և 8-ին Մոսկվայում տեղի կունենան ԱԳ նախարարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:
Վլադիմիր Պուտինն այսօր` իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու միավորման գագաթնաժողովին։
«Առանձնապես տոնական ոչինչ չի լինի։ Օրվա կեսին նա կունենա ոչ հրապարակային աշխատանքային հանդիպումներ, իսկ երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կլինեն նախագահի մոտ»,- ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ այսօր Մոսկվա է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: