07/10/2024 16:21
Իսակովի պողոտայի «Դոմուս» կահույքի սրահում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. Տեսչական մարմին
«Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. այս մասին հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
«Ի պատասխան Ձեր հարցերի՝ կապված Իսակովի 29/1-ում գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի հետ, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։
Հավելեմ, որ տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»։