08/10/2024 15:28
Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է՝ մոտ չորս միլիարդ դոլարի ներդրումներով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում թե՛ միջկառավարական հանձնաժողովի, թե՛ բիզնես խորհրդի շրջանակներում, տալիս է համապատասխան լավ արդյունքներ։
«Իհարկե, հումանիտար համագործակցության ասպեկտը ևս շատ կարևոր է։ Այստեղ մենք պետք է ձևավորենք որոշ բաց թողնված կետեր՝ կապված կրթական ոլորտում համագործակցության հետ»,- ասաց ՌԴ նախագահը: