08/10/2024 11:25
Հայաստանը հույս ունի 1 ամսվա ընթացքում համաձայնեցնել Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագծի մնացած 3 հոդվածները և ստորագրել այն. Վահագն Խաչատուրյան
Երևանն ակնկալում է, որ Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագրի բոլոր 16 հոդվածները, մինչև COP-29 գագաթնաժողովը, որը կկայանա նոյեմբերին` Բաքվում, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հույս ունի մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագծի մնացած 3 հոդվածները և ստորագրել այն։
ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ բանակցություններին՝ ասելով, որ դրանք «լավ են ընթանում»։