08/10/2024 11:16
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։ Այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ ԱԺ-ից Aysor.am-ին հաստատեցին՝ կանոնակարգը ստացել են։
ԱԺ-ում այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։