08/10/2024 11:56
ՀՀ-ում ծնունդների թիվը նվազում է, մահերի թիվն՝ աճում
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում 1 721-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի հունվար-օգոստոսին։ Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 54 տոկոսով՝ կազմելով 4 663 մարդ:
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2024թ. հունվար-օգոստոսին ծնվել է 21 876 երեխա։ 2023-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 23 597 է եղել։
2024թ.-ի 8 ամիսներին Հայաստանում մահացել է 17 213 մարդ, ինչը 804-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: