08/10/2024 13:08
Հայաստանից ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են գնացել, քան եկել
2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան մուտք է գործել 3 մլն 169 964 և ելք կատարել՝ 3 մլն 168 452 քաղաքացի։ Ըստ ԱՎԿ տվյալների՝ մուտքի և ելքի տարբերությունը կազմել է 1 512։
Ամենամեծ թիվը կազմում են ՀՀ քաղաքացիություն ունեցողները, որոնցից ավելի շատ են դուրս եկել ՀՀ-ից, քան մուտք գործել․ 1 մլն 384 094 հոգի մուտք է ունեցել մեր երկիր, 1 408 242-ը՝ ելք կատարել։
Երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 955 167 մուտք, 936 370 ելք։ Հաշվետու ժամանակաշրջանում հարևան երկրներից ՀՀ է մուտք գործել՝ Վրաստանի 264 291 քաղաքացի, ելք ունեցել՝ 259 406-ը, Իրանից՝ 132 774 մարդ, ելք է կատարել 130 567 քաղաքացի։
Անցած 8 ամիսներին Միացյալ Նահանգներից 51 195 քաղաքացի է մուտք գործել ՀՀ և դուրս եկել՝ 48 873-ը։
Ուկրաինայից 37 571 քաղաքացի է եկել Հայաստան, 38 179-ը՝ գնացել։ Հնդկաստանի քաղաքացիներն ավելի շատ գնացել են՝ 39 293, քան մուտք գործել՝ 33 696։
Թուրքիայի 8 601 քաղաքացի է հաշվետու ժամանակաշրջանում մուտք գործել ՀՀ, 8 523-ը գնացել է։