08/10/2024 19:38
Արցախի թեմի առաջնորդի գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակ։
Տեղի է ունեցել հանդիպում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր ուղղություններով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին: