Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել, բայց համագործակցեք այնքան, որքան երկրի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք․ Արտակ Զաքարյան

08/10/2024 17:34

Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել, բայց համագործակցեք այնքան, որքան երկրի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք․ Արտակ Զաքարյան


ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Մասնագետները պնդում են, որ Եվրոպան տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Չինաստանից: Ժամանակակից Եվրոպան չունի նաև հստակ քաղաքական պատասխաններ իր իսկ առջև ծառացած մարտահրավերների մեծ մասի համար։ ԵՄ անդամ երկրների դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական և էթնո-քաղաքական իրավիճակը որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրակացնել, որ ապագայում Եվրոպային սպասում է աշխարհի «հարմարավետ ծերանոցի» կարգավիճակը: Համաշխարհային արդի զարգացումների վրա ազդեցության տեսանկյունից նույնպես, Եվրոպան աստիճանաբար հայտնվում է աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների հետնամասում, ոչ թե առաջնագծում:

Ավտանգության և կայուն խաղաղության առումով ԵՄ-ի հարևան տարածաշրջանները սկսել են զգալի վտանգ ներկայացնել: Թուրքիան ընդլայնում է իր հավակնությունները Կովկասից մինչև Լիբիա՝ չմոռանալով Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրերի մասին։ Մերձավոր Արևելքում՝ Իրանը հեռու չէ աշխարհի «միջուկային ակումբին» միանալու հեռանկարից։ Լիբիան  Քադաֆիի տապալումից հետո այդպես էլ չվերականգնվեց, իսկ Թունիսն ու Ալժիրը խճճվել են ավտորիտարիզմի, իսլամացման և ժողովրդավարության ձգտումների միջև: Բացի այդ, Մաղրիբից դեպի հարավ, մայրցամաքային Աֆրիկայում, մոտակա տասնամյակներում բնակչության ակնկալվող կրկնապատկումը վկայում է Եվրամիության վրա միգրացիոն հոսքերի և ծանրաբեռնվածության կտրուկ աճի մասին: Այս ամենին եթե ավելացնենք Եվրոպական մայրցամաքում իսլամադավան բնակչության աճի տեմպերը, ապա քրիստոնեական արժեքների վրա հենված և ժողովրդավարության ջատագով եվրոպական քաղաքակրթության ոչ հեռու ապագան կդառնա խիստ անկանխատեսելի:

Արդի աշխարհաքաղաքական ռիսկերին դիմակայելուց զատ, Եվրոպան պետք է կարողանա լիարժեք մասնակցել նաև գալիք տեխնոլոգիական հեղափոխությանը։ Առաջին հայացքից ԵՄ-ն կարծես թե ունի դրա համար անհրաժեշտ գիտական ռեսուրսները։ Սակայն մասնագետները գտնում են, որ իրականում դա այդպես չէ. ավելի ու ավելի շատ հետազոտողներ, տեխնոլոգներ և ինժեներներ են մեկնում ԱՄՆ, Հնդկաստան կամ Չինաստան, որտեղ  բիզնես ստեղծելու և զարգացնելու համար գտնում են անհրաժեշտ ֆինանսավորում և բարենպաստ միջավայր։

Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրները: Գերմանիան այժմ կրում է Ուկրաինայի հակամարտության հիմնական ծանրությունը, միջուկային էներգետիկայից հրաժարվելու հետևանքներն ու Չինաստանի զարգացող արդյունաբերության հետ մրցակցությունը: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և մի շարք այլ եվրոպական երկրների քաղաքական համակարգերը սկսել են կրել ինչպես պոպուլիզմի, այնպես էլ աջակողմյան ուժերի ակտիվացման արդյունքում ստեղծված անկայունության հետևանքները։

Իր հերթին, թուլացող Ֆրանսիան, հավանական է, որ կընկղմվի ներքաղաքական բարդույթների մեջ, որն ամենայն հավանականությամբ կձգձգվի։ Արտաքին քաղաքականությունը պետության ներքին կարողությունների արտաքին պրոյեկցիան է և անկայուն կառավարությունով Ֆրանսիան, մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար թե շոշափելի օգտակարություն ունենա իր գործընկերների համար: ԵՄ շատ երկրներում  պոպուլիստական շարժումները (անկախ նրանից՝ հասնում են կառավարությանը, թե ոչ) պաշտպանում են ազգայնական գաղափարներ, որոնք հակասում են Բրյուսելի կողմից հռչակված համաեվրոպական սկզբունքներին, տնտեսական շահերին ու գաղափարներին:

Գլոբալ քաղաքականության մեջ պրոտեկցիոնիզմը վերադառնում է օրակարգ՝ լինի դա բացահայտ, ինչպես ԱՄՆ-ում, թե ավելի թաքնված, ինչպես Չինաստանում, որտեղ հնարավոր ամեն ինչ արվում է արդյունաբերական արտահանումը խթանելու համար: Այս համատեքստում  օրինակ՝ եվրոպական արևային մարտկոցների արտադրությունն ակնհայտորեն չի կարողանում հաղթահարել մրցակցությունը: Նույնը շուտով վերաբերելու է նաև էլեկտրական մեքենաների արտադրությանը: Իսկ էներգետիկ կախվածությունը, թանկ աշխատուժն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման ցածր տեմպերը վնասելու են եվրոպական արդյունաբերական և արտահանման ներուժին: Այս խնդիրներն ավելի զգայուն են դառնում, երբ աճող ռազմական սպառնալիքների ֆոնին ԵՄ անդամ երկրները իրենց բյուջեներում ավելացնում են ռազմական ծախսերը՝ ի հաշիվ այլ ոլորտների:

Մեկ ամիս առաջ հրապարակվեց Եվրոպայի անհապաղ գործողությունների մասին Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի սպասված զեկույցը, որտեղ նա նշում է. «Մենք հասել ենք այն կետին, երբ առանց շտապ գործողությունների՝  ստիպված կլինենք վտանգել կամ մեր բարեկեցությունը, կամ մեր շրջակա միջավայրը կամ մեր ազատությունները»: Ավելի պարզ ազդանշան և զգուշացում ԵՄ ապագայի վերաբերյալ՝ հնարավոր չէ, սակայն Դրագիի զեկույցն առայժմ լռության է մատնվել ԵՄ անդամ երկրների քաղաքական համակարգերում: Կարծում եմ՝ գլխավոր պատճառն այն է, որ գիտակցելով իրավիճակի լրջությունը, ԵՄ-ն այնուամենայնիվ իր մեջ չի գտնում համապատասխան վճռականություն՝ իրավիճակին համահունչ քայլեր անելու և քաղաքական պատասխանատվություն վերցնելու համար: Այսպես շարունակելու դեպքում,  պոպուլիզմի ալիքն ավելի ու ավելի է տատանելու Եվրոպան ու քայքայելու նրա միասնական հեռանկարներն ու արժեքային համակարգը:

Այս խորը անորոշությունների, աշխարհաքաղաքական ու ժամանակագրական առումով ամենաանբարենպաստ իրավիճակում ՀՀ-ում կան խմբեր, որոնք չգիտես ինչու, կարծում են, որ հենց հիմա է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակը: Այս գործընթացը քաղաքական իմաստով նույնիսկ չգիտեմ թե ինչպես անվանել՝ ֆանտազիա՞, ինքնախաբեությո՞ւն, թե՞ երազանքի վնասակար ավանտյուրա:

ԵՄ-ն այսօր հաճույքով կազատվեր իր համար ավելորդ ծանրություններից: ԵՄ լոկոմոտիվ երկրներն անգամ չգիտեն, թե իրենց ապագան ինչ տեսք է ունենալու: ԵՄ-ին ընդհուպ մոտեցած և վիզաներն ազատականացրած մեր հարևան Վրաստանը, գնահատելով համաշխարհային զարգացումների հավանական ընթացքը, հանուն իր ապագայի՝ այսօր փորձում է վերադառնալ ելման դիրք: ԵՄ-ն բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ հետ և մեղմ ասած՝ դժվար հարաբերություններ ունի Իրանի հետ: Եթե Թուրքիան և/կամ Ադրբեջանը, օգտվելով Նիկոլի բազմաթիվ սխալներից ու միտումնավոր դավադրություններից, առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է: Այս ամենը մի կողմ թողած՝ ամեն գնով խաղաղություն երազող, տնտեսության և եկամուտների գերակշիռ մասը ԵԱՏՄ հետ կապած մեր երկրում ստորագրահավաք են անում՝ ևս մեկ առիթ ստեղծեն նոր պատերազմի համար (ստորագրելով), թե՞ ոչ (չստորագրելով):

Կան «իսաններ», որոնք կարծիք լսելիս՝ հեղինակներին վերագրում են պրոռուսական կամ պրոարևմտյան գծի կողմնակիցներ: Ինձ համար կարևորը եղել և մնում է իմ պետության շահը, և միևնույն է, թե ով  ինչպես կմեկնաբանի: Դրանց պետք է մի կողմ թողնել և բաց տեքստով խոսել մեր ժողովրդի հետ: 2018թ-ից սկսած առ այսօր մեր ժողովուրդը խաբվում է: Խաբում են՝ ահռելի վնաս պատճառում, նորից խաբում, նորից տանում պատերազմի, նորից ահռելի վնաս պատճառում և այսպես շարունակ: Խաբում են՝ ասելով Արցախը Հայաստան է, և վերջ և կործանում Արցախը: Խաբում են՝ խաղաղություն ասելով  և աղետաբեր պատերազմներ բերում ժողովրդի գլխին: Խաբում են՝ անկախություն ասելով ու կուլիսներում հեզաճկուն կատարում են Ադրբեջանի և այլ երկրների հակահայկական պահանջները: Հիմա էլ խաբում են Եվրոպա ասելով, որ հաջորդ օտար ռազմաճակատի համար պարարտ հող նախապատրաստեն...

Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել և չի կարող չեղարկել: Համագործակցեք այնքան, որքան որ մեր երկրի ու ժողովրդի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք, որոնք ավելի են վտանգելու գոյություն չունեցող և թշնամու կամքից կախված անվտանգությունն ու քայքայման տանելու սոցիալ-տնտեսական համակարգը:

Դեռևս 2017թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել և գտել էր ԵՄ-Հայաստան համագործակցության լավագույն բանաձևը՝ իր ղեկավարած երկրին տալով ԵՄ հետ համագործակցության հնարավոր լավագույն պայմաններ ու հեռանկար: Դա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA), որը, կարելի է ասել, լավագույն մոդելն էր Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության համար: Եվ եթե այս ապաշնորհ ու ազգադավ կառավարիչները կարողանային այն ծառայեցնել Հայաստանի շահերին՝ այսօր գուցե այս ողբերգական իրավիճակում երկիրը չգտնվեր»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը Այսօր, 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը