08/10/2024 12:50
Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը
Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ:
«Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման»,- ասվում է հաղորդագրությունում: