09/10/2024 15:22
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին
Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները. մեկնաբանելով ԱՄՆ-ին ուղղված պաշտոնական Բաքվի մեղադրանքներն՝ ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ ուղղված է COP29-ը հաջողությամբ անցկացնելուն և կլիմայի ու էներգետիկայի ընդհանուր նպատակներին հասնելուն։ Սա օրինակ է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին աշխատելով։ ԱՄՆ-ն նաև հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար»,- ասել է Պետքարտուղարւթյան ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից, ինչը կրկնել էր նաև Մոսկվա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը գոյության իրավունք չունի։