Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

Այսօր, 10:34

Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում


Հայաստանում համատարած ներքին տկարության և մանթրաժի ֆոնին արտաքին քաղաքական զարգացումներն առավել դոմինանտ են դառնում երկրի ներկայի ախտորոշման և ապագայի կանխատեսումների համար:

Պատմությունը, անշուշտ, չի սիրում ըղձական եղանակ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ցայտուն և ծանրակշիռ կլիներ մեր երկրի դերակատարությունն այսօրվա տեկտոնիկ գեոպոլիտիկ զարգացումներում, եթե չլինեին 2018-ի աղետը և դրան հաջորդած երկու հայկական պետականությունների պլանավորված կազմաքանդումը:

Դժվար չէ պատկերացնել, թե որքան բարձր կլիներ Հայաստանի ձայնը 42.000 քառակուսի կիլոմետրով, 135 կիլոմետր երկարությամբ հայ-իրանական սահմանով, առանց Սյունիքի միջով անցնող պանթուրքական յաթաղանի հեռանկարի, Մոսկվայի հետ զարգացող ռազմավարական դաշնակցությամբ ու լայնածավալ և համակարգային բարեփոխումների ֆոնին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների իրական բարելավմամբ:

Փաշինյանի վերջին երկու վոյաժները հատկանշական են մեր երկրի ներկայիս սնանկ արտաքին քաղաքական դիրքավորման տեսակետից: Փարիզ և Մոսկվա կատարած այցերը, մի կողմ դնելով հեծանվային մարմնազեղումները, ընդգծում էին «ի՜նչ էինք, ի՜նչ դարձանք» մինչ այժմ չսպիացող դարդը:

Սկսենք Փարիզից:

Ֆրանսիայի նախագահի հետ Նիկոլի հրամցվող անձնական «ջերմությունն» այդպես էլ որևէ կերպ չկապիտալիզացվեց իրական քաղաքականության մեջ՝ սահմանափակվելով անցյալ տարի Լաչինի միջանցքում լռված և այդպես էլ Արցախ չհասած հումանիտար օգնությամբ և, մեծ հաշվով, ոչինչ չփոխող ռազմական արտադրանքի որոշակի չափաքանակի առաքմամբ:

Որքան էլ որ դաժան է հնչում, բայց ամենահիշվող բանը, որ Նիկոլն ու Մակրոնը երևացին միասին, դա մեծն Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությունն էր: Նրանց վերջին հանդիպումը գլոբալ առումով երկու «լուզերների», անհաջողակների պրոտոկոլ էր (Հայցում եմ Ֆրանսիայի նախագահի ներողամտությունը՝ իրեն Փաշինյանի հետ համեմատելու համար. նա եվրոպական և ազգային ընտրություններում իրար հաջորդող պարտություններից, ԵՄ-ի ներսում նվազող հեղինակությամբ հանդերձ, բարձրագույն լիգայում խաղացող դերակատար է, ի տարբերություն աշխարհի արվարձանների առաջնությունում հանդես եկող Փաշինյանի):

Առհասարակ նկատե՞լ եք, որ Նիկոլի մոտ այդպես էլ չի հաջողվել երկրի համար պիտանի որևէ ամուր անձնական հարաբերություններ հաստատել միջազգային ասպարեզում պինդ և հեղինակավոր ղեկավարների հետ:

Նույն ԵՄ-ում նրա մյուս «մոտիկը» մեկ այլ թույլ և ձախողակ ղեկավար, Արցախի հարցում իր մեղքի մեծ չաբաբաժինն ունեցող Եվրոպական Խորհրդի չսիրված նախագահ Շառլ Միշելն էր, այլ ոչ թե ավելի ամուր և ձիգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Համեմատե՛ք նույն Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի, Ժան-Կլոդ Յունկերի կամ Դոնալդ Տուսկի հարաբերությունների էներգետիկայի և մեր երկրի համար դրական ազդեցությունների հետ:

Նույն փարիզյան այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովին Փաշինյանի ձևական մասնակցությունը կրկին աղ ցանեց նրա մեղքով այս 6 տարիների բաց թողած հնարավորությունների վերքի վրա: Չէ՞ որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը, որ դարձել էր ՀՀ երրորդ նախագահի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը և հմտորեն կյանքի էր կոչվում նախևառաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով, նպատակ ուներ լրացուցիչ հենարան ստեղծել ոչ միայն Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում, այլև կապեր ամրացնել մի քանի տասնյակ այլ` աֆրիկյան և ասիական երկրների հետ և նաև դրանով չեզոքացնել Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը Չմիավորված երկրների շարժման ներսում:

Սակայն նախկինների այդքան մեծ ջանքերով Հայաստան բերված 2018-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Նիկոլը վերածեց ոչ մի ռեալ քաղաքական հետք և ազդեցություն չթողած ռաբիս ճաշկերույթի, մինչ Ալիևն իր հակահայ քարոզչությամբ հերթով լվանում էր Գլոբալ Հարավի միջին և մանր երկրների գլուխները:

Մոսկովյան վերջին այցի բովանդակությունը նույնպես ձևական էր, ավելին` արտաքին քաղաքական շիզոֆրենիայի շարքից էր:

«ՀԱՊԿ-ը բոյկոտում ենք, բայց ԱՊՀ գնում ենք», «Ռուսաստանը մեղավոր է, բայց Պուտինի ծնունդը պիտի շնորհավորեմ», «Ադրբեջանի հետ ֆիկտիվ թուղթ ստորագրել ուզում ենք, բայց ԱՊՀ նախարարական հայտարարություններին դեմ ենք», «Արևմուտքում Ալիևին հանդիպել պատրաստ ենք, բայց Մոսկվայում՝ չէ», «Ռուսաստանը խեղաթյուրում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, բայց անձնական հանդիպման ժամանակ հանգիստ նստած ենք տեղներս, երբ Փաշինյանի հայրանունը երկու անգամ սխալ է հնչեցվում»` այս հակասությունների շարքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի հետ մերձենալու այդպես էլ չբավարարվող և կեղծ տենչանքով:

Գիտեմ, որ հետևյալ միտքը շատ-շատերին դուր չի գա, ինչպես արևմտամետներին, այդպես էլ՝ ռուսամետներին, բայց դրանից իրականությունը չի փոխվում. 18-19-րդ դարերում հայ ժողովուրդը Ռուսաստանին ընտրել է իր մտքում և սրտում՝ որպես «Եվրոպայի»: Այո, թուրքական և պարսկական լծի տակ դարեր շարունակ տառապող հայերի համար այդ ժամանակահատվածում Ռուսաստանն ընկալվել է որպես «Եվրոպա»՝ քրիստոնեական և առավել զարգացած պետություն: Այլ բան է, թե որքանով է այսօրվա Ռուսաստանն իր «ասիականացման» նոր տենդենցներում լինելու «Եվրոպա», կամ որքանով է այսօրվա ԵՄ-ն իր «ամերիկանացման» ներկայիս փուլում մնալու «Եվրոպա»: Բայց այս տարիների ընթացքում աշխարհագրությունը չի փոխվել, և Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
08.10.2024


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:25 Սարուխանցին ոստիկաներին խաբել է, թե վիրավորվել է բակում ընկնելու հետևանքով, բայց պարզվել է` ազգականն է դանակահարել Այսօր, 13:18 Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը Այսօր, 13:09 Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Այսօր, 13:04 Վթար՝ Աշտարակի խճուղում․ տուժածներ կան Այսօր, 13:02 Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումը Այսօր, 12:59 Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում Բաքվի բանտերի մեր հայրենակիցների իրավունքները. Սրբազան Այսօր, 12:55 «Եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես»․ նման առաջնորդներն ավելի մեկուսացված և խոցելի են դառնում՝ կորցնելով քաղաքական առաջնորդությունը. Անանայան Այսօր, 12:45 Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Երևանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերում Այսօր, 12:37 Սեպտեմբերին Հայաստան է այցելել 236.561 զբոսաշրջիկ Այսօր, 12:27 Վերաքննիչ քրեական դատարանը «բռնության արդարացման» գործով անփոփոխ թողեց Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ առաջին ատյանի արդարացման դատավճիռը. Մելիքյան Այսօր, 12:26 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ Այսօր, 12:12 Արագածոտնում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 12:07 Գագարին և Ջրառատ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 12:03 Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով. Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, պետք է պատասխան տա. Արշակ Կարապետյան Այսօր, 11:49 Եվս մեկ անգամ արձանագրվեց՝ հայ-ռուսական հարաբերությունները զրոյական մակարդակի են իջել. Արտակ Զաքարյան Այսօր, 11:29 Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին Այսօր, 11:23 Հայտնի է, թե Հայաստանից ովքեր կներկայացնեն մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը Այսօր, 11:20 Ձորականցի 49-ամյա տղամարդը բռնվել է թմրանյութ տեղադրելիս. նա ձերբակալվել է Այսօր, 11:16 Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայությունն ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Այսօր, 11:02 Որ հասցեներն են այսօր հոսանքազրկվելու Այսօր, 10:56 Մտել են Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և գումար գողացել Այսօր, 10:52 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռիում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին Այսօր, 10:45 Ձորաղբյուրում երիտասարդ տղան մուրճով սպանել է հարազատ մորաքրոջ որդուն, հափշտակել ոսկյա շղթան Այսօր, 10:38 Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ Այսօր, 10:34 Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում Այսօր, 10:31 Պետք է հասկանալ, թե մարտերի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա. Աբրահամյան Այսօր, 10:26 Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է իր ժողովրդին, որ իրենք վերադառնալու են իրենց «պատմական հողերը»` ՀՀ սուվերեն տարածքի Ազատ գյուղ. Թագուհի Թովմասյան Այսօր, 10:19 Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով․ Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 10:10 Եթե ​​տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է. այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ. Հակոբ Արշակյան Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Թեև ճանապարհների ասֆալտապատման մեծ ծրագրեր են իրականացվում, սակայն այդ ասֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս Այսօր, 09:58 «Վերադարձանք Երևան»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 09:55 «Հրապարակ». «Դեկորատիվ» նախագահի վոյաժների արդյունավետությունը զրոյից բարձր չէ Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել Այսօր, 09:49 «Հրապարակ». Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Ով է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը Այսօր, 09:45 Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թվականի եռակողմ համաձայնագրից. ՌԴ փոխվարչապետ Այսօր, 09:43 «Հրապարակ». Մինչ մարզպետը արձակուրդում է, նրա աթոռին աչք դրած Դավիթ Դանիելյանը շրջում է համայնքներում Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ Այսօր, 09:36 «Հրապարակ». Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում 08/10/2024 21:54 Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան 08/10/2024 21:30 Ռուսական կողմը հայտարարել է՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկում 21 250 զինծառայող է կորցրել 08/10/2024 21:10 Հայաստանում ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկանում ընթրել Աննա Հակոբյանի հետ 08/10/2024 20:48 Պատերազմում որդուն կորցրած տիկին Լալայի մոտ հղիության ընթացքում սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել․ բժիշկների օգնությամբ առողջ բալիկ է լույս աշխարհ բերել 08/10/2024 20:33 Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա 08/10/2024 20:12 Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով 08/10/2024 19:50 ՖԻԴԵ-ն 17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում 08/10/2024 19:38 Արցախի թեմի առաջնորդի գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր 08/10/2024 19:23 Վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ․ Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան 08/10/2024 19:10 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 08/10/2024 18:52 Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կրկին հարյուրավոր ծառեր հատել 08/10/2024 18:35 «Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքները 08/10/2024 18:19 Ռուս սահմանապահները կհեռանա՞ն Հայաստան-Իրան սահմանից․ Փաշինյանի խոսնակը սոցցանցում գրառում է արել՝ «ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով» 08/10/2024 18:03 Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին 08/10/2024 17:48 Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆ 08/10/2024 17:34 Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել, բայց համագործակցեք այնքան, որքան երկրի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք․ Արտակ Զաքարյան 08/10/2024 17:18 Շախմատիստ Էրիկ Հակոբյանը կստանա միջազգային վարպետի կոչում 08/10/2024 17:05 «ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները»․ Պուտին 08/10/2024 16:54 ԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ 08/10/2024 16:40 Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ 08/10/2024 16:38 Գևորգ Պապոյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են տնտեսության դիվերսիֆիկացիային 08/10/2024 16:22 Արցախցիների կենսական խնդիրները կունենան հստակ ու արդյունավետ լուծումներ. Գեղարքունիքի մարզպետ 08/10/2024 16:15 Պուտինը, հավանաբար, Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման. Պեսկով 08/10/2024 16:10 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ 08/10/2024 16:02 Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է, թե Հայաստանում կա՞ն արդյոք կվադրոբերներ (Տեսանյութ) 08/10/2024 15:57 «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը հայտնել է, որ 3 վարորդներ գողացել են 200լ. դիզվառելիք 08/10/2024 15:28 Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է. Վլադիմիր Պուտին 08/10/2024 15:19 Պուտինը կամ Միշուստինը հնարավոր է այցելեն Բաքու՝ COP29-ին մասնակցելու 08/10/2024 15:16 Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել. Նիկոլ Փաշինյան 08/10/2024 15:12 Սպասում եմ Ձեզ Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. Պուտինը` Փաշինյանին 08/10/2024 15:07 Եթե շարժվենք այս տեմպերով, ապա Հայաստանի ու Ռուսաստանի միջև այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի. Պուտին 08/10/2024 14:54 Մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը (Տեսանյութ) 08/10/2024 14:42 Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար 08/10/2024 14:29 Փաշինյանը ժամանել է Կրեմլ․ քիչ անց կմեկնարկի նրա հանդիպումը Պուտինի հետ (Տեսանյութ) 08/10/2024 14:18 Նախնական տվյալներով` հրդեհի հետևանքով «Դոմուս»-ին պատճառվել է 800 միլիոն դրամի վնաս 08/10/2024 14:06 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 08/10/2024 13:53 Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դրականորեն են զարգանում. Պուտին 08/10/2024 13:46 ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել «Գասպարը և պարողները» խմբի ներկայացմանը 08/10/2024 13:40 Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում դեռ նախատեսված չէ. Վլադիմիր Պուտինի օգնական 08/10/2024 13:32 Ականջակալներով՝ պատուհանագոգին նստած․ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել 08/10/2024 13:15 Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր 08/10/2024 13:12 Երկնքում տարատեսակ թռչող սարքեր էին հայտնվել․ Լուսանկար 08/10/2024 13:08 Հայաստանից ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են գնացել, քան եկել 08/10/2024 13:02 Բագրատ սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել 08/10/2024 12:50 Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանում հանցավորության վիճակը 08/10/2024 12:47 Մեսսիի եղբայրն այցելել է Թումո՝ նվեր տանելով Մեսսիի մակագրած շապիկը․ Լուսանկար 08/10/2024 12:39 ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի համատեղ հատուկ կարծիքը 08/10/2024 12:24 Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ 08/10/2024 12:20 «Կքննարկենք՝ կորոշենք». ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցե՞ն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը 08/10/2024 12:14 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում հոկտեմբերի 10-ին և 11-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի 08/10/2024 12:08 Հարևանի բանկային քարտից գումար էր հափշտակել և փոխանցել իր բուքմեյքերային խաղային հաշվին 08/10/2024 12:02 Սուրբ Գևորգի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի (Տեսանյութ) 08/10/2024 12:00 ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր 08/10/2024 11:56 ՀՀ-ում ծնունդների թիվը նվազում է, մահերի թիվն՝ աճում 08/10/2024 11:47 Միջոցառումներ՝ Երևանի 2806 ամյակի առթիվ․ գլխավորը Հանրապետության հրապարակում է լինելու 08/10/2024 11:36 Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը. ԱՄՆ դեսպան 08/10/2024 11:32 Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ 08/10/2024 11:30 Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին (Տեսանյութ) 08/10/2024 11:25 Հայաստանը հույս ունի 1 ամսվա ընթացքում համաձայնեցնել Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագծի մնացած 3 հոդվածները և ստորագրել այն. Վահագն Խաչատուրյան 08/10/2024 11:23 Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է ոսկե մեդալով 08/10/2024 11:21 Վրթանես Սրբազանն Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում

Տվյալ բաժնի վերջին նյութերը