09/10/2024 17:34
Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Վարույթը հարուցվել է արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից՝ հուլիսի 17-ին, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է սեպտեմբերի 17-ին։ Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։
ԲԴԽ-ում միջնորդության քննությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։
Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ի՝ արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը Արփի Դավոյանն է։ Նա այդ տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։