09/10/2024 16:50
Իրանի խորհրդարանի պատգամավորները դիմել են Անվտանգության խորհրդին՝ պահանջելով վերացնել արգելքն ու թույլատրել միջուկային զենք ստեղծել
Իրանցի 39 պատգամավորներ պաշտոնական նամակ են հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել ազգային պաշտպանական դոկտրինը և թույլ տալ միջուկային սպառազինություն մշակել։ Նախաձեռնության մասին հայտնել է դրա հեղինակը՝ պատգամավոր Հասանալի Էխլաքի Ամիրին՝ Didban Iran-ին։
Նա նշել է, որ թեպետ Իրանում միջուկային զենքի մշակումն արգելված է, սակայն Իսրայելի սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել արգելքը։
«Այսօր կեղծ ու չար սիոնիստական ռեժիմը (Իսրայելը-խմբ․) պատասխանատվության չի ենթարկվում։ Ո՛չ որևէ միջազգային կազմակերպություն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ եվրոպական որևէ երկիր չեն կարողանում վերահսկել այդ «կատաղած շանը», ուստի այս հարցը (պաշտպանական դոկտրինի վերանայումը-խմբ․) պետք է մաասնագետների կողմից դիտարկվի»,- ասել է Հասանալի Էխլաքի Ամիրին։