09/10/2024 21:20
Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ տարհանելու իր քաղաքացիներին
Իսպանիայի կառավարությունը երրորդ ռազմական ինքնաթիռն է ուղարկել Լիբանան՝ այնտեղից տարհանելու իր քաղաքացիներին։
ВВС А400 ինքնաթիռը Իսպանիայի 68 քաղաքացու՝ 65 մեծահասակի և երեք երեխայի է տարհանելու Լիբանանից։ Իսպանացիները որոշել են հեռանալ՝ լարվածության աճի, Իսրայելի կողմից Բերյութի ուղղությամբ շարունակվող գրոհների պատճառով։
Հոկտեմբերի 2-ին Իսպանիայի պաշտպանության նախարարությունը երկու ռազմական ինքնաթիռ էր ուղարկել Լիբանան, որոնցով Իսպանիայի 200 քաղաքացիների էին տարհանել։