09/10/2024 14:32
Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կասեցնելու միջնորդությունը
Վրաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել է կասեցնել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, ինչպես պահանջել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, բխում է դատարանի վճռից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Չբավարարել հայցվոր կողմի՝ վիճարկվող նորմերի գործողությունը մինչև գործով վերջնական որոշման կայացումը կասեցնելու միջնորդությունը», - ասվում է դատարանի որոշման մեջ: