09/10/2024 10:10
Եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է. այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ. Հակոբ Արշակյան
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի կարծիքով` եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն, ապա դա սերն է:
Նա նշել է, որ ամեն օրը հնարավորություն է տալիս մեր սերը փոխանցել մարդկանց` ընտանիքին, գործընկերոջը, հաճախորդին, վաճառողին, հարևանին, տաքսիստին, ավտոբուսի վարորդին, աշակերտին ու ուսուցչին:
«Հնարավորություն է տալիս բոլորին օգնելու, նրանց մասին հոգ տանելու, սիրով վերաբերվելու, կարևոր չէ, թե ով է կամ ինչ՝ մարդ, կենդանի, մի հրաշալի ստեղծագործություն, բույս, թե հող` մեր երկիրը:
Եթե նույնիսկ ամբողջ օրն ապարդյուն անցնի ու անօգուտ, երեկոյան խորհելիս կարող եք երջանիկ լինել, որ մարդկանց ու ամենին առնվազն սիրով ու հոգատարությամբ եք վերաբերվել։ Սա է ամենամեծ հարստությունը։
Երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով. բիզնեսում, ծառայության մեջ, քաղաքականության մեջ, հարաբերություններում, կրթության մեջ, թե կենցաղում։
Չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով` ամե՜ն պահի` ներկա պահին։ Դա է ճանապարհը։
Ճշմարտությունը սերն է, եթե տիեզերքում կա գեթ մեկ ճշմարտություն:
Այս պահին ես սա զգում եմ և ցանկացա կիսվել ձեզ հետ»,- Facebook-ում գրել է ԱԺ փոխնախագահը: