09/10/2024 09:49
«Հրապարակ». Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», և ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը:
Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, և կրկին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խոստացել է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, ինչպես նաև՝ «մեր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը»: «Ավելին»՝ պատրաստ է «որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում»»։