10/10/2024 12:43
Այս տարի քաղաքացիներն ավելի շատ են էլեկտրամոբիլ ներմուծել.ՊԵԿ նախագահ (Տեսանյութ)
Այս տարի քաղաքացիներն ավելի շատ են էլեկտրամոբիլ ներմուծել. լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ արդեն 7400 էլեկտրամոբիլ է ներմուծվել Հայաստան արտոնյալ պայմաններով. «Նրանք ազատված են ԱԱՀ-ից և դա շարունակում է ուժի մեջ լինել և մենք ունեինք լրացուցիչ 600 քվոտա, որը պահել էինք նմանատիպ դեպքերի համար։ Եվ հիմա դա ավելացվեց, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց էլեկտրամոբիլները բերել են Հայաստան, կարողանան օգտվեն այդ արտոնությունից։ Ընդհանուր դառնում է 8000»։
Անդրադառնալով մեքենաների գույքահարկի դրույքաչափերի բարձր լինելուն՝ Պեկ նախագահը նշեց, որ դրանց վերաբերյալ ավելի խորքային քննարկումներ կլինեն։