10/10/2024 09:41
«Հրապարակ». Պատմության ուսուցիչն աշակերտներին ասել է «Հայոց պատմություն» մի սովորեք
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, որ 9-րդ դասարանցի իր դստեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ, 35 հոգանոց դասարանում, ասել է. «Ոչ թե «Հայոց պատմություն» սովորեք, այլ՝ «Համաշխարհային պատմություն»: Որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ Դաշնակցությունը հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»:
Ապա բացատրել է, որ ինքը փորձում է աշխարհի քաղաքացիներ պատրաստել, այլ ոչ թե հայ կրթել, որը մի օր էլ կարող է երազել «Ծովից ծով Հայաստանի» կամ Արցախը հետ բերելու մասին»։