11/10/2024 14:01
ՌԴ-ն պետք է ստանձնի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը՝ նաև օգտագործելով Բաքվի հետ հարաբերությունները․ Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)
Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի և այլ միջազգային դերակատարների՝ ՌԴ-ն գտնվում էր տեղում, երբ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի դեմ. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Պետք է փաստենք, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից և պատանդներից 18-ը գերեվարվել են այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԴ-ն կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը՝ նաև օգտագործելով Բաքվի հետ հարաբերությունները»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները, Բաքվում պահվող ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու պահանջի նամակը հանձնեցին նաև ՌԴ դեսպանատուն։