11/10/2024 15:24
Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ ՀՀ-ն դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը:
«Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
Նշվել է, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի: