11/10/2024 12:43
Այս գործն այս վիճակում ուղղակի գցել են Առաջին ատյանի դատարանի «գրպանը». Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Այն, ինչ կատարվում է նիստի ընթացքում, ուղղակի աբսուրդի ժանրից է, իրավաբանության հետ ընդհանրապես որևէ կապ չունի, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս գործը 3 տարի պահել են Վճռաբեկ դատարանում, ՍԴ կազմը փոխելու օպերացիան ավարտել են, ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, թե նկատի ունի թե՛ Վահե Գրիգորյանին, թե՛ Սասուն Խաչատրյանի եղբորը։
«Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված։ Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են Առաջին ատյանի դատարանի «գրպանը», այս վիճակից օրինական լուծում ուղղակի չկա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։