11/10/2024 12:05
«Պատրաստ եմ մեռնել Պուտինի հետ». Սթիվեն Սիգալ
Ամերիկյան մարտաֆիլմերի աստղ, այկիդոյի վարպետ, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հումանիտար հարաբերությունների հարցերով ՌԴ ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալը հայտնել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության սկզբում նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում պատրաստակամություն է հայտնել մեռնել հանուն նրա և Ռուսաստանի։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես Մերձավոր Արևելքում էի, մարդկանց արևելյան մարտարվեստներ էի սովորեցնում: Իմացա, որ հատուկ գործողություն է սկսվել (Ռուսաստանը Ուկրաինայում - խմբ.): Հաջորդ օրը ես նամակ գրեցի և համոզվեցի, որ այն, ամենայն հավանականությամբ, կհասնի նախագահին (Ռուսաստանի - խմբ.)»,- ասել է Սիգալն իր «Հանուն արդարության» ֆիլմում։
Նա ընդգծել է, որ նամակում աջակցություն է հայտնել ՌԴ նախագահին և նշել, որ այժմ Ռուսաստանը կտեսնի, թե ովքեր են իրական հայրենասերները, բարեկամները, ովքեր՝ թշնամիները։
«Ես կլինեմ իմ նախագահի կողմից, կպայքարեմ իմ նախագահի հետ և, եթե անհրաժեշտ լինի, կմեռնեմ իմ նախագահի հետ»,- մեջբերել է դերասանը Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակում գրածը։