11/10/2024 11:41
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ և նրանք շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ. Դատախազ (Տեսանյութ)
ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որևէ նորմ Սահամանդրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում, որևէ կերպ չի կարող համարվել քրեական վարույթը բացառող հանգամանք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց դատախազը:
Նրա խոսքով՝ ինչպես նախկին, այդպես էլ գործող քրեական դատավարության օրենսգրքով նման վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ:
Դատախազն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների այն հայտարարություններին, թե սխալմունք է եղել, և Քոչարյանին ծանուցում են ուղարկել՝ նրան որակելով որպես մեղադրյալ:
«Քիչ առաջ հնչեցված պնդումը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին ամբաստանյալները, ներկայիս մեղադրյալները չունեն մեղադրյալի կարգավիճակ, չի բխում այդ որոշումներից, բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ: Այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից և այս պահի դրությամբ և մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կառճելու հարցի լուծումը, մեղադրյալները շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց դատախազը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը մեղադրյալի կարգավիճակ չունի և կարող է նստել դահլիճում: