11/10/2024 13:50
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով։
Մեզ հայտնի էր դարձել, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել։