11/10/2024 15:39
Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայտնի են ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման մրցավարները։
Մրցախաղը կսպասարկեն անգլիացի մրցավարները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Գլխավոր մրցավարը կլինի Սթյուարթ Էթուելը։ Նրան կօգնեն Սթյուարթ Բարթը և Էյքիլ Հաուսոնը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Թոնի Հարիգթոնը։
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Կմեկնարկի 20։00-ին։