11/10/2024 13:04
Տարին լրացավ՝ որևէ լուր, թափանցիկ ինֆորմացիա չի տրվել, թե ինչ վիճակում են Բաքվում հայ գերիները. Աշոտ Ղուլյան
Այնպես չի, որ ակնկալում ենք՝ մի անգամ ակցիա անենք և բոլոր հարցերը կլուծվեն, բայց հանգիստ էլ չենք նստելու և սպասելու, թե ով երբ է որոշելու այդ հարցին անդրադառնալ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, որը ևս մասնակցում էր Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիային։
«Այս իրավիճակը բոլորիս մղում է նրան, որ աշխարհի որ մասում էլ լինի, ամեն հայ իր խոսքը բարձրացնի՝ ի աջակցություն ռազմագերների և պատանդների, որոնք գտնվում են Բաքվի բանտերում»,-ասաց նա։
Ղուլյանը նշեց, որ առ այսօր՝ ամբողջ մեկ տարվա ընթացքում որևէ լուր, թափանցիկ ինֆորմացիա չի տրվել, թե ինչ վիճակում են Բաքվում պահվող հայ գերիները։
«Պետք է հանրային նախաձեռնությամբ, նաև Արցախի իշխանությունների առաջարկությամբ անպայման միացնել ՀՀ քաղաքականության ակտիվությունը և տեղից շարժել միջազգային հանրության ուշադրությունը»,-ասաց նա։