11/10/2024 20:06
Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Եկել է մի փուլ, որ կառավարությունը պետք է ստանա արդարադատության արդյունքները, հակառակ դեպքում` մենք ժողովրդին պատասխան չենք ունենա, Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով ունեցած ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է, այլևս դրան վերադարձ լինել չի կարող»,- հայտարարել է նա:
Փաշինյանի խոսքով` ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա, որ Հայաստանում չկան արտոնյալներ` լինեն նախկին, թե ներկա: