12/10/2024 11:15
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է, այն կարող է լինել «բարեբախտություն». Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է, նախագիծը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից, արտաքին աշխարհից։ Սա ուղղակի իրադրության չգնահատման կամ պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Ակնհայտ է, որ այս նախագծով Հայաստանի Հանրապետությունը առավել քան շահագրգռված է»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե այս նախագիծը կարող է լինել «բարեբախտություն» է մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար։
«Տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն»,-ասաց Փաշինյանը։