12/10/2024 09:11
«Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշում ունեն՝ չմասնակցել, իսկ «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում, հավանաբար, կքննարկվի հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք հերթական նիստերի ընթացքում։ Այն արդեն ընդգրկված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՝ հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ չմասնակցել քննարկմանը և ամոթալի ակտի ընդունման պատասխանատվությունը թողնել իշխող ուժի ուսերին։ «Հայաստան» խմբակցության մեր աղբյուրներն ասացին, որ այս պահին դեռ որոշում չունեն՝ մասնակցել, թե ոչ։ Ի դեպ, կանոնակարգը վավերացնելուց հետո թերևս սահմանազատման գործընթացը նոր թափով կշարունակվի, անգամ իշխանական շրջանակներում են խոսում, որ Ալիևը հաջորդը Տիգրանաշենն է պահանջելու։
Ի դեպ, ՔՊ-ում բուռն քննարկման թեմա է դարձել, որ Փաշինյանն իր ստորագրությունը չի դրել կանոնակարգի տակ` ՍԴ ուղարկելուց առաջ, էլեկտրոնային եղանակով է ուղարկվել, իսկ ՍԴ-ի դիմումների պատշաճ ձև են համարվում ստորագրությունը և կնիքը։ Դրանից հետո ՍԴ-ն այդ հարցով դիմել է կառավարություն, Մհեր Գրիգորյանը` լիազորագրով, ստորագրել է, որ համարվի պատշաճ ընդունված։ Սա նշանակում է, որ Փաշինյանն անձամբ չի ուզում պատասխանատվություն ստանձնել այդ խայտառակ փաստաթղթի՝ ՀՀ-ից նոր տարածքային զիջումների հետ կապված և այն դնում է փոխվարչապետի, իսկ շաբաթներ անց՝ արդեն ուսապարկերի ուսերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում