12/10/2024 18:28
Մենք պատրաստ ենք ռևանշի․ երկրպագուների առաջ պարտք ունենք․ Պետրակով
Երկրպագուների առաջ պարտք ունենք, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ասուլիսում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Մենք պատրաստ ենք ռևանշի», - ասաց մարզիչը։
Նա հավատացրեց՝ լավ հանդիպում է սպասվում, հաջողության հասնելու հույս ունի։ Իսկ ահա մրցակցի հարկի տակ պարտությունը, Պետրակովի գնահատմամբ, Հայաստանի հավաքականի վատ խաղի հետևանքն էր։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: