12/10/2024 16:15
«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՔՊ-ականների
Վերջին 1 ամսվա ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ Երևանում իրականացրել են «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Երևան քաղաքի գնդի պարեկները 1ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մեծ մասն օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են եղել, անգամ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ:
Շատերը փորձել են պարեկներին համոզել, որ իրենք արտոնյալ են, որ պետք չէ իրենց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել ու մեքենաներն էլ կարիք չկա տեղափոխելու «պլաշչադկա», սակայն բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, վարելիս ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։