12/10/2024 11:38
«Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ, արևմտյան երկրների համար այն խնդրահարույց է, Իրանը հստակ աջակցում է. Փաշինյան
Շատ կարևոր է հասկանալ թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները, նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ վերլուծությամբ՝ ի՞նչ է մտածում Ռուսաստանի Դաշնությունը։
Տարանցիկ ուղիները շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերը այս տարածքով անցնել իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն՝ էական չէ։ Եվ սա էլ է գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք»։
Անդրադառնալով արևմտյան մի շարք երկրների շահագրգռություններին, Փաշինյանն կիսվեց իր տպավորություններով.
«Իմ տպավորությամբ, հասկանալի է, որ արևմտյան երկրների համար այս ճանապարհը, գոնե առայժմ, լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է: Նրանք չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով: Սա էլ գործոն է, որը պետք է ուղղակի մտքում ունենալ:
Ինչ է ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանը ևս այս նախագծի աջակից երկրներից է։