14/10/2024 19:39
Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը
Ականջի թմբկաթաղանթի վնասվածքի դեպքում խախտվում է թմբկաթաղանթի ամբողջականությունը և դրա վրա առաջանում է անցք։ Երբեմն պերֆորացիա չի առաջանում, բայց անոթային վնասվածքի պատճառով թմբկաթաղանթի և արտաքին լսողական շրջանի տարածքում ձևավորվում է հեմատոմա:
Ականջի թմբկաթաղանթի վնասվածքի պատճառները ներառում են՝
մեխանիկական վնաս. արտաքին լսողական անցուղու անզգույշ մաքրելու, բամբակյա փայտիկով կամ այլ սուր առարկաներով ականջը քերելու փորձի պատճառով,
արտաքին լսողական շրջանում ճնշման կտրուկ աճ. ջրի մեջ սուզվելիս, ականջին հարված ստանալիս։
Ականջի թմբկաթաղանթի վնասվածքի ախտանիշները.
Ականջի սուր ցավ, որը կարող է բավականին արագ անցնել,
աղմուկ ականջում, տհաճ ձայնային զգացողություն, որը տևում է ավելի երկար՝ մինչև 2 շաբաթ,
լսողության կորուստ, որը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև պերֆորացիան ամբողջությամբ ապաքինվի։
Եթե զգում եք վերը նշված ախտանիշները, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, այլ շտապ դիմեք մասնագիտացված ԼՕՌ կլինիկա՝ պարտադիր վիդեո-էնդոսկոպիկ հետազոտության: Նման հետազոտության ժամանակ քիթ-կոկորդ-ականջաբանը լրացուցիչ լուսավորությամբ, խոշորացմամբ և դիսփլեյով տեսախցիկի միջոցով կուսումնասիրի թմբկաթաղանթը և կորոշի դրա ամբողջականությունը կամ պերֆորացիայի առկայությունը, ինչը չի կարելի անել սովորական հետազոտության ժամանակ:
Որպես կանոն, պերֆորացիաները լավանում են ինքնուրույն՝ մոտ մեկ ամսվա ընթացքում, և մեմբրանի վրա սպի է մնում։ Եթե վնասվածքը նշանակալի է, պերֆորացիան կարող է մնալ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն