14/10/2024 22:54
Տուբերկուլոզային կոքսիտ․ Հետևանքները
Ըստ հաճախության, հիվանդությունը ողնաշարի տուբերկուլոզից հետո երկրորդ տեղում է։ Ախտաբանական պրոցեսն ունի միակողմանի տեղակայում։ Աջ և ձախ հոդերն ախտահարվում են միևնույն հաճախությամբ։ Երեխաների մոտ երկկողմանի տուբերկուլոզային կոքսիտը խիստ հազվադեպ է հանդիպում։
Տուբերկուլոզային օջախը հիմնականում տեղակայվում է կոնքի ոսկրերում, զստոսկրի կամ ցայլոսկրի հատվածում։ Առաջնային օջախը երբեմն տեղակայվում է ազդրոսկրի վզիկում։ Ազդրոսկրի գլխիկի ախտահարումը, որպես կանոն, երկրորդային է։
Կլինիկական հետազոտության ժամանակ, երբ հիվանդը դեռևս որևէ գանգատ չի նշում, կարելի է նկատել տուբերկուլոզային թունավորման նշաններ, քայլվածքի խանգարում, ազդրի և հետույքային մկանների հիպոտոնիա՝ ախտահարված հոդի կողմում, կոնքազդրային հոդի շարժումների թեթև սահմանափակում, աճուկային ավշահանգույցների չափերի մեծացում։ Հիվանդության այդ շրջանում կարող է հայտնվել թեթև կաղություն, որը հիվանդը սովորաբար հաղթահարում է։ Բնորոշ է երեխայի դիրքը, թերծանրաբեռնելով հիվանդ ոտքը, նա ուժեղ հենվելով կանգնում է ուղղված առողջ ոտքի վրա։ Երբեմն հիվանդության միակ ախտանիշը երեխայի գիշերային անհանգիստ ձայներն են:
Տուբերկուլոզային կոքսիտի ամենավաղ ռենտգենաբանական ախտանիշը հոդի ոսկրերի թեթև արտահայտված օստեոպորոզն է։ Ոսկրային հյուսվածքի ախտահարման ցայտուն նշանները միայն տոնոգրամների վրա են հայտնաբերվում։
Տուբերկուլոզային կոքսիտի արտահայտված ձևի դեպքում հիվանդությունը, ախտահարման օջախից տարածվելով հոդի վրա, ազդրոսկրի տամբիոնի, գլխիկի և վզիկի քայքայում է առաջացնում։ Նկատվում է ոչ միայն մկանների հիպոտոնիա, այլև ազդրի հետույքային մկանների ատրոֆիա։ Վերջույթի ամբողջ երկարությամբ ենթամաշկային բջջանքը հաստանում է, որն անվանվում է Ալեքսանդրովի ախտանիշ։ Հիվանդության հետագա զարգացումից սկիզբ է առնում կծկանք, կաղություն, վերջույթի կարճացում, ազդրի ու սրունքի մկանների ատրոֆիա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն