15/10/2024 14:11
Ինձ թուղթ պետք չի, ես տեսնում եմ, որ Զառոկյանը հոգեկան խնդիրներ ունի. Գալջյան
Չգիտեմ էլ՝ ինչ է արձագանքում Զառոկյանը, ինչ է ասում, ոչ մի միտք չկա ասածի մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նա պնդում է, որ ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զառոկյանը հոգեկան խնդիրներ ունի.«Դա երևում է, պետք չէ դրա մասին թուղթ ունենալ։ Սա բոցաշունչ ելույթ չէր, չգիտեմ՝ ինչ էր։ Տեսա, որ լարվածություն կար, գնացի տեսնելու, թե ինչ է կատարվում»։