15/10/2024 13:51
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:
«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- հավելել է ԱԺ նախագահը։