15/10/2024 17:21
Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան
Մայիսին տեղի ունեցած ջրհեղեղի վնասները դեռ չեն փոխհատուցել, մարզպետարանը զգուշացնում է նոր ջրհեղեղի մասին, գրել է լրագրող Ոսկաան Սարգսյանը։
«Տավուշի մսրզպետարանը, հղում անելով «Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, բնակչությանը նախազգուշացնում է առաջիկա օրերին հորդ անձրևների, դրա հետևանքով հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի ելքերում ջրերի զգալի ավելացման մասին։
Այս տարվա մայիսի 28֊ի ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել, միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում ջրհեղեղից քանդած հատվածները դեռ վերականգնված չեն, այժմ էլ նոր ջրհեղեղ է սպասվում»,- գրել է Սարգսյանը։