Ոմանք պնդում են՝ եթե Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար․ Ինձ թվում է՝ եթե Նիկոլն ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ

15/10/2024 18:40

Ոմանք պնդում են՝ եթե Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար․ Ինձ թվում է՝ եթե Նիկոլն ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ


 Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։

Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։

Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։

Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։

Շատ եմ ցավում, որ ժամանակից շուտ կյանքից հեռացած Բժեզինսկին և Կլաուզևիցը, Սուն Ցզին և Հաննիբալը, Քիսինջերն ու Պետրոս Առաջինը զրկված են մեր մեծն ստրատեգի այս ռազմավարական նորարարությունն ըմբոշխնելու հաճույքից։ Ավաղ, այս փայլատակումն արհամարհված կմնա ժամանակակից աշխարհի անվտանգային խնդիրներով խիստ մտահոգված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Իսրայելի, Իրանի և այլ լուրջ դերակատարների կողմից, և նիկոլական մարտնչող պրիմիտիվիզմը կրկին ամբողջությամբ կջարդվի բացառապես հայ ժողովրդի՝ խորքային մտածող երևակայող, իսկ իրականում՝ մտավոր բոբիկ փաշինյանական ամբիցիաների համար փորձադաշտ դարձած գլխին։ Խնդիրը դիտարկենք երկու մակարդակներում՝ լոկալ և գլոբալ։

Լոկալ վերլուծության դեպքում միանգամից առաջ են գալիս 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ ԶՈՒ նկատմամբ նրա համակարգային և կազմալուծող հարձակումները՝ «ելակ» օպերացիան, բոլոր մակարդակներում կադրային ջարդը, սպառազինությունների ձեռքբերման պլանի հանցավոր վերանայումը, ՀՀ ռազմական գործընկերների հետ ( ՌԴ և ՀԱՊԿ) հարաբերությունների սրումը, Ապրիլյան պատերազմի արդյունքների ռևիզիայի ձախողված փորձերը, Արցախյան ազատամարտի նենգ արժեզրկումները և այլն։ Սրանք մի կողմից՝ նպատակային կերպով քայքայում էին մեր անվտանգության ռազմական բաղադրիչը, մյուս կողմից՝ բանակի անունով էժան շոուներ հրամցնում (Աշոտ Փաշինյանի ծառայությունն Արցախում, ՍՈՒ-սելֆիները, Տավուշյան մարտերը = Սարդարապատ և այլն)։ Անգամ այսօր Նիկոլի ճամարտակություններին զուգահեռ՝ նրա ԱԽՔ-ը հայտարարում է, որ «Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով»։

Գլոբալ առումով, անշուշտ, ազգային անվտանգություն ասվածը բազմաբաղադրիչ երևույթ է և պահանջում է տարբեր համակարգերի և մեխանիզմների համադրություն, որոնց շարքում գեոպոլիտիկ անհանգիստ գոտիներում գտնվող ցանկացած երկրի համար առաջնային է մնում ռազմական ներուժը՝ դիվանագիտության և տնտեսության հետ միասին։

Մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է (գիտեմ, դժվար է, բայց գործադրեք այդ ջանքը), և Հայաստանի անվտանգության համար առաջին պլանում են անվտանգային մնացած բաղադրիչները։

Հերթով գնանք.

1. Դիվանագիտություն։

2018-ից հետո Արցախյան բանակցությունները տապալած, մեր գլխին պատերազմ բերած, պատերազմի ընթացքում թշնամու վայրագությունները միջազգային հարթակներում անպատիժ թողած, հին ռազմավարական դաշնակցին արհամարհած և նորը ձեռք չբերած, ամբողջ աշխարհով «խաղաղություն» անարդյունք մուրացողների դիվանագիտությունը ՀՀ անվտանգության երաշխի՞ք է։ Լո՞ւրջ։

2. Տնտեսություն։

Արտաքին պարտքը կրկնապատկած, հարկային բեռը կտրուկ խստացնող, ռեէքսպորտի ասեղին հագած, ՏՏ ոլորտի փակվող ձեռնարկություններով, սեփական հողում արտասահմանյան ներդրողների անվտանգությունը չերաշխավորող, միջազգային տնտեսական վարկանիշներում հետ գլորվող, մեկ առևտրային գործընկերոջից կախվածությունը կրկնապատկածնե՞րն են տնտեսությունը դարձրել անվտանգային գործոն։ Իրո՞ք։

3. Դեմոգրաֆիա։

Արտագաղթը կտրուկ խթանած, խոստացված ներգաղթը չապահոված, 120 000 արցախցի հայրենակիցներին վանող, 5000-ից ավելի արական սեռի ռեպրոդուկտիվ տարիքի քաղաքացիների գլուխը կերածներո՞վ է ամրացել մեր ժողովրդագրական անվտանգությունը։ Ամեն…

4. Գյուղատնտեսություն։

Ճյուղային նախարարությունը փակած, գյուղացիների հոգսերը փաթաթած, Արցախի մթերքից և ցորենից մեզ զրկած, բրնձող ԱԽՔ-ով, չիրացվող և փտող բերքո՞վ են առաջ մղել մեր պարենային անվտանգությունը։ Անուշ…

5. Տեղեկատվություն։

Վրաստանի գյուղում հող փորելուց կաբելը վնասող տատիկով, Հ1-ի գլխավորությամբ պետպատվերի շրջանակներում գլուխների լվացմամբ, պերֆեկտ-թիվիներ բուծող, սեփական ժողովրդին բթացնող և Ալիևի և Էրդողանի արտահոսքերից իրականությանն առերեսվող, խոսքի ազատության համար բանտարկողնե՞րն են ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունը։ Դիզլա՛յք։

Այս շարքը կարելի է շարունակել՝ ըստ անվտանգային հիմնական բաղադրիչների։ Սակայն ձեզ շատ ծանրաբեռնել չեմ ուզում և առաջարկում եմ ինքնուրույն, ազատ ժամանակ կատարել այս վարժությունը և վերլուծել Նիկոլի օրոք ՀՀ անվտանգությունը՝ ըստ մնացած ոլորտների. Հանրային համերաշխություն, Ժողովրդավարություն, Բարոյահոգեբանական, Էներգետիկա, Հանրային առողջություն, Էկոլոգիա։ Գուցե ինքներդ հասկանաք և ինձ, նվաստիս, բացատրեք, թե այդ ո՞ր ոլորտներում է սկսնակ հեծանվորդն այնքան զարգացրել մեր անվտանգությունը, որ բանակը հանգիստ կարելի է դասել 3-րդ, 4-րդ, 5-րդ կարևորության գործոնի։

Հ.Գ. 1. Իսկ որ շատ պարապ լինեք, վերընթերցեք 2020-ի հուլիսին սրանց օրոք ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվող փաստաթուղթը, որում առաջին անգամ Հայաստանը պաշտոնական մակարդակով հրաժարվեց Արցախի Հանրապետությունից։ Պոստֆակտում լիքը այլ դառը բաներ կտեսնեք…

 Հ.Գ. 2. Ոմանք պնդում են, որ եթե Ադոլֆ Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար։ Ինձ թվում է, որ եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

15.10.2024

 

Հեղինակ՝ Արմեն Աշոտյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ Այսօր, 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ Այսօր, 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր Այսօր, 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները Այսօր, 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան Այսօր, 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում Այսօր, 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը

Տվյալ բաժնի վերջին նյութերը