15/10/2024 14:20
Հաշվետու լինելը չի նշանակում ցանկացած պահի ցանկացած լրագրողի ցանկացած հարցի պատասխանել. Գրիգորյան (Տեսանյութ)
Այդ հարցին մեկնաբանություն չունեմ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախարարի թեկնածու լինելու լուրերին` ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Լրագրողները Գրիգորյանին հիշեցրեցին, որ իրենց թիմի առաջնորդն էր, որ Հանրապետության հրապարակում հայտարարում էր՝ ցանկացած պաշտոնյա պետք է հաշվետու լինի քաղաքացուն։
«Հաշվետու լինելը չի նշանակում ցանկացած պահի ցանկացած լրագրողի ցանկացած հարցի պատասխանել։ Ես հիմա պաշտոնավարում եմ որպես Երևանի քաղաքապետի տեղակալ և դրա շրջանակներում հաշվետու լինելու համար եկել, կանգնել եմ ձեր առջև»,-նշեց նա։