15/10/2024 11:10
Կոչ եմ անում Թումանյանին, Խանդիկյանին, Թոքմաջյանին՝ ստուգեն, որ «Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է․ Մանուկյանը՝ Երևանի նոր պատվավոր քաղաքացիներին (Տեսանյութ)
Ես շատ եմ ցանկանում, որ մեր պատվավոր քաղաքացիները, ովքեր արժանի են ու պետք է լինեն պատվավոր քաղաքացի, չլինեն թոշակառու պատվավոր քաղաքացի, այլ լինեն նաև Երևանի մտահոգ քաղաքացի. Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Էն որ իրենք կարող են տրանսպորտից անվճար օգտվել, պետք է գիտակցեն, որ ով հունվարի 1-ից մոտավորապես 300 դրամ պետք է վճարի, ոնց է նրանց համար գինը գոյանում։ Որ ավտոբուսներում կամերա է դրված՝ չի աշխատում, կեղծ ստվերի դեմ է պայքարում։ Որ պայքարեն ու հեղինակավոր իրենց խոսքն ասեն։ Չեմ ցանկանա, որ Կամո Արեյանը, ով մեր քաղաքի պատվավոր քաղաքացի է, ստիպված լինի չխոսել։ Կոչ եմ անում Թումանյանին, Խանդիկյանին, Թոքմաջյանին, որ գան, մասնակցեն, ստուգեն, որ «Երևան ավտոբուսը» մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված է»,-ասաց նա։